Եթե արդեն մասնակցել եք նախագծին

Ամեն տարի մենք պահում ենք մեր բոլոր մասնակիցների տվյալները: Եթե դուք նորից եք ցանկանում մասնակցել միջոցառմանը, ապա մուտք գործեք Ձեր անձնական էջ և հաստատեք այս տարվա մասնակցությունը
Եթե տարվա ընթացքում մոռացել եք Ձեր գաղտնաբառը, մենք կարող ենք այնվերականգնել.

ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՄԵՆ ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

ՉՈՐՍ ՊԱՐԶ ՔԱՅԼ

 

Ամեն ինչ բավականին պարզ է: Գրանցվեք Ձեր էլ. հասցեով և ստացեք պատահական օգտատերի հասցե: Ի պատասխան, մեկ այլ օգտատեր ստանալու է Ձեր հասցեն: Այնուհետև գնացեք Ձեզ մոտակա գտնվող փոստի գրասենյակ և ուղարկեք պատրաստված նվերը համապատասխան հասցեով: Նվերը կարող է լինել ցանկացած տեսակի: Մենք սովորում ենք նվիրել ոչ միայն նվերներ, այլև լավ տրամադրություն:

Քայլ 1
Գրանցում

 

Գրանցեք Ձեր էլ. հասցեն: Հաստատեք գրանցումը և վերստուգեք Ձեր էլ. հասցեն անձնական էջում:
Քայլ 2
Ստանալ հասցեն

 

Գրանցումից և էլ. հասցեի հաստատումից քիչ անց դուք կստանաք պատահական օգտատերի հասցե, ում Ձմեռ պապը այս տարի կլինեք դուք:
Քայլ 3
Ուղարկում ենք նվերը

 

Ուղարկեք պատրաստի նվերը նշված հասցեով: Պարտադիր չէ թանկարժեք և մեծ նվերներ գնել: Մենք իրար փոխանցում ենք լավ տրամադրություն, այնպես որ ուշադրությունն է կարևորը, ոչ թե գինը: Չնայած՝ թանկարժեք նվերներ ստանալը էլ ավելի հաճելի է :)
Քայլ 4
Ստանում ենք նվեր

 

Երբ դուք ստանում եք Ձեր նվերը, ուղարկեք մեզ դրա նկարը և Ձեր ընդհանուր տպավորությունները: Մենք իրոք հետաքրքրված ենք:

Մի քանի խոսք նախագծի մասին

Ի՞նչ է Գաղտնի Ձմեռ պապը

 

Նախագիծը լավ տրամադրության մասին է

Բոլորը կարող են դառնալ Ձմեռ պապ՝ անկախ տարիքից և բնակության վայրից: Այս նախագիծը եղել է և միշտ կլինի անվճար: Հիմնական միտքը այն է, որ ամեն տարի բոլոր հետաքրքրված անձինք գրանցում են իրանց հասցեները մեր համակարգում, որոշ ժամանակ հետո մենք խառնում ենք դրանք բոլորը և բոլորը յուրաքանչյուրը ստանում է դրանցից պատահական մեկը, որին նա պարտավորվում է ուղարկել ցանկացած՝ նույնիսկ զուտ սիմվոլիկ, նվեր: Մենք այստեղ հավաքվում ենք ոչ թե անվճար նվեր ստանալու համար, այլ սովորում ենք ամբողջովին անծանոթ մարդու տալ, նվիրել ոչ միայն նվերներ, այլև լավ տրամադրություն:

ՄԵՆՔ ՇԱՏ ԵՆՔ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

  • 2012

  • 3700 մասնակից
  • 12 երկրներ
  • 2013

  • 5400 մասնակից
  • 48 երկրներ
  • 2014

  • 12054 մասնակից
  • 59 երկրներ
  • 2015

  • 10249 մասնակից
  • 64 երկրներ
  • 2016

  • 14524 մասնակից
  • 76 երկրներ

Մեր մասին

Secret Santa նախագիծը առաջին անգամ կազմակերպվել է 2012 թվականին: Նախագծի գաղափարը հեղինակներին չի պատկանում: Այսպիսի միջոցառումներ ամեն տարի անցկացվում են ամբողջ աշխարհում: Նախագիծը կազմակերպվում և անցկացվում է Յուրի Բոյչուկի կողմից, բայց տարբեր տարիներին տարբեր մարդիկ օգնել են միջոցառմանը և կայքի ծրագրավորմանը:

Ինչպե՞ս մեզ օգնել

Սա անձնական ոգևորության վրա հիմնվող և շահույթ չհետապնդող նախագիծ է, և մենք ուրախությամբ կընդունենք ցանկացած ֆինանսական օգնություն, որը կծախսվի կայքի domain-ի, ծրագրավորման, ընդհանուր աջակցության և օժանդակության վրա:


PayPal կամ Վճարման Քարտ

Բանկային փոխանցում
SWEDBANK
JURIJS BOIČUKS
LV61HABA0551000858921